Թուրք սահմանապահներն անընդհատ հարձակվում են սիրիացի փախստականների վրա, ովքեր փորձում են ապօրինաբար հատել թուրք-սիրիական սահմանը: Այս մասին գրում է Independent-ը՝ վկայակոչելով ներգաղթյալներին և մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստներին:
Հալեպից վերջերս հեռացած սիրիացի ընտանիքները, որի համար կատաղի պայքար էր մղվում կառավարական զորքերի և գրոհայինների միջև, պատմել են, որ թուրք սահմանապահները կրակ էին բացում, երբ փախստականները փորձում էին անցնել սահմանը, և ծեծում նրանց, ովքեր ցանկանում էին ապօրինաբար հայտնվել Թուրքիայի տարածքում:
Սիրիացիները համոզված են, որ Թուրքիայի կողմից կիրառվող միջոցները՝ «նրանց հրում են ագահ և անբարեխիղճ մաքսանենգների ձեռքը, իսկ սահմանապահները անհամաչափ ուժ են կիրառում նրանց դեմ, ովքեր փախչում են՝ սեփական կյանքը փրկելու համար»,- գրում է պարբերականը: