Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները բռնել են հայ-թուրքական սահմանը խախտողի:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գյումրիի սահմանապահ ջոկատի տեղամասում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն բռնել են ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձ կատարելիս:

 

Սահմանախախտին ստուգելիս նրա մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որում առկա էին պետական սահմանին տեղակայված ինժեներական կառույցների եւ պատնեշների լուսանկարներ ու ֆայլեր:

Օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանախախտը փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմիններին: Ներկայում իրականացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար: