Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները բռնել են պետական սահմանը հերթական խախտողին:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ որ Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում ռուս սահմանապահները տղամարդու են բռնել, որն ապօրինի հատել է Արաքս գետով անցնող հայ-թուրքական սահմանը:

 

Օրենսդրությամբ սահմանված կարգով նրան փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

Ներկայումս անցկացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ևս գրանցվել էր սահմանի խախտման դեպք: