Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են մի իրավախախտի, որը ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, անցած հանգստյան օրը Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահներն Արաքս գետի մոտ աշխատող տեղի բնակիչներից տեղեկատվություն էին ստացել անհայտ մարդու մասին, որը հետիոտն շարժվում էր սահմանագծից:

 

 

Տագնապի ազդանշանով մեկնել է սահմանապահների խումբը՝ բռնելու սահմանախախտին:

 

 

Սահմանապահների գործողությունների հետ միաժամանակ ՀՀ բոլոր ուժային գերատեսչությունները, կամավորների ջոկատների անդամները և տեղի բնակիչները ծանուցվել են հնարավոր իրավախախտի մասին:

 

 

Արաքսավանի շրջանում կամավորական ջոկատների անդամների համաձայնեցված գործողությունների արդյունքում անհայտ անձը բռնվել է և հանձնվել Ռուսաստանի սահմանապահներին:

 

 

Նախնական հարցաքննության ընթացքում ձերբակալվածը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է՝ ծնված 1998 թվականին, և մտադրվել էր Հայաստանի տարածքով հասնել Եվրոպա:

 

 

Նույն օրն անցկացված ֆիլտրացիոն միջոցառումներից հետո սահմանախախտը սահմանված կարգով հանձնվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք կստուգեն ձերբակալվածի վարկածը և կպարզեն տվյալ իրավախախտման բոլոր հանգամանքները:

 

 

Կամավորական ջոկատների այն անդամները, ովքեր մասնակցել են սահմանախախտի ձերբակալմանը, ՀՀ պետական սահմանի պաշտպանությանը ակտիվորեն աջակցելու համար կխրախուսվեն վարչության պետի կողմից: