Սիրիացի փախստականներին ապօրինի կերպով Թուրքիայից հունական կղզիներ տեղափոխող հերթական նավն Էգեյան ծովում խորտակվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկցնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Փրկարարական բաճկոնների շնորհիվ 205 մարդ կարողացել է փրկվել, սակայն 13 փախստական, որոնցից 4-ը երեխա, մահացել են:
Մեկ այլ նավ էլ խորտակվել է Իզմիրի Սեֆերհիսար գավառի ափերի մոտ: Նավակի ուղևորներից 2-ը զոհվել են, 11-ը կարողացել են փրկվել: