Թուրքիայի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, սիրիացի փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել: Այս մասին հայտնել է Day.Az-ը' հղում անելով Haber7 կայքին:

 

Նախնական տվյալներով՝ նավում գտնվող ավելի քան 20 անօրինական ներգաղթյալից 4-ը մահացել է, 9-ը՝ փրկվել:

 

Այժմ որոնվում են անհետ կորածները:

 

Ենթադրվում է, որ սիրիացիները փորձել են ծովով անցնել Եվրոպա՝ ապաստան ստանալու համար: