Ինչպես հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը, սիրիացի ապստամբները քիմիական զենք են կիրառել Թուրքիայի հետ սահմանակից Ռաս ալ Այն շրջանի Հասաքա քաղաքի քուրդ խմբավորումների դեմ պայքարում: Հարձակումը կազմակերպվել էր նախօրեին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն չորեքշաբթի օրը. հաղորդում է հեռուստաընկերությունը:

 

Քուրդ խմբավորումների` դիրքերի ուղղությամբ արձակված ականից հետո դեղին ծխի ամպ է բարձրացել, իսկ որոշ քուրդ մարտիկներ քիմիական թունավորման ախտանշաններ են ունեցել, որն ուղեկցվել է սրտխառնոցով:

 

Հարձակումը կազմակերպվել է քաղաքի համար մղվող մարտերի 2-րդ օրը: