«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքի հյուսիսում քիմիական զենք են կիրառել քրդական փեշմերգա զինված կազմավորումների դեմ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իրաքցի քրդերի ուժերի ներկայացուցիչներից մեկը՝ Սիրվան Բարզանին:
«ԻՊ-ի խմբավորումը փեշմերգայի վրա Է հարձակվել Էլ Քուվեյրի շրջանի (Մոսուլից 50 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Նայնավայի նահանգ) Աբու Շիթ գյուղի մերձակայքում՝ արձակելով քիմիկատներով լցոնված 12 հրթիռ»,- ասել Է նա՝ հավելելով, որ տուժել են վեց քուրդ մարտիկներ:
Ապրիլի սկզբին The Wall Street Journal թերթում հրապարակվել Է հոդված, որում ասված Է, թե Մոսուլի համալսարանի բազայում ահաբեկիչներին հաջողվել Է կազմակերպել «նոր սերնդի պայթուցիկ սարքերի», այդ թվում՝ քիմիական մարտալիցքերի տեխնոլոգիա և արտադրություն: Հրատարակության տեղեկատվությամբ՝ այնտեղ պատրաստվում են քիմիական ռազմամթերք պերօքսիդի հիման վրա, պայթանյութ սելիտրայից, ինքնաշեն պայթուցիկ սարքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: