Առևտրային նավը խորտակվել է Թունիսի Գաբես քաղաքի նավահանգստի մոտ, անձնակազմին հաջողվել է փրկել, հայտնում է Mosaique FM ռադիոկայանը՝ հղում անելով Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի աղբյուրին։
Նրա խոսքով՝ նավի անձնակազմի բոլոր յոթ անդամները, որոնք Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ են, փրկվել են և կայուն վիճակում տեղափոխվել են Գաբեսի հիվանդանոց։
Նշվում է, որ Հասարակածային Գվինեայից երթևեկող նավը սկսել է խորտակվել ջրի արտահոսքի պատճառով, որից հետո անձնակազմը կրակ է բացել, ինչը նկատել են առափնյա անվտանգության աշխատակիցները։