Սիցիլիայի Լամպեդուզա կղզու մոտ ներգաղթյալների տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է 50 մարդ։
Նավում գտնվել է մոտ 500 ներգաղթյալ, հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Լամպեդուզայի քաղաքապետ Ջիուզի Նիկոլինիի խոսքով՝ որոնողական աշխատանքներն ու փրկարարական գործողությունները շարունակվում են: Ըստ նրա՝ մահացածների թվում է 3 տարեկան երեխա և հղի կին: