Մեքսիկայում խորտակվել է 44 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավը: Մոտորանավը, որը ստորջրյա գեղեցկություններով զմայլվելու համար թափանցիկ հատակ ուներ, գերծանրաբեռնված է եղել. գրում է ИТАР-ТАСС-ը: Նավի նորմալ տարողությունը 25 ուղևորն է: Զոհերից հնարավոր է եղել խուսափել: Այս պահին հոսպիտալացվել է 3 մարդ: Էքսկուրսիայի կազմակերպիչները ժամանակավորապես զրկվել են արտոնագրից: Ակապուլկո մեքսիկական հանգստավայրի իշխանությունները խստացրել են զբոսանավերի նկատմամբ հսկողությունը: