Ինը մարդ Է զոհվել, եւս 26-ն՝ անհայտ կորել Մալայզիայի արեւմտյան ափի մոտ, որտեղ նախօրյակին ջրասույզ Է եղել Ինդոնեզիայից մեկնած անօրինական ներգաղթյալներով լեփլեցուն նավը: Ավելի վաղ տեղական իշխանությունները հաղորդել Էին 62 մարդու փրկելու մասին:

 

Նրանցից շատերին ջրից հանել են առափնյա պահպանության ներկայացուցիչները եւ ձկնորսները, ոմանք կարողացել են լողալով հասնել մինչեւ հարեւան փոքրիկ կղզին:

 

Ջրասույզ եղած փայտե նավը կարող Էր տեղավորել առավելագույնը 40 մարդ, սակայն խորտակման պահին այնտեղ եղել են 97 ուղեւոր եւ անձնակազմի անդամ: Ինչպես ենթադրում են, նավն Ինդոնեզիայից տեղափոխում Էր անօրինական աշխատողների, որոնք ցանկանում Էին տուն վերադառնալ մահմեդական տոնի ժամանակ: Նավը ջրասույզ Է եղել Մալակայի նեղուցում՝ Մալայզիայի Բանթինգ քաղաքից մոտավորապես 3 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: