Միջերկրական ծովում անօրինականներ գաղթյալներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 50 մարդ. գրում է իտալական ANSA գործակալությունը:
Զոհվածների թվում եղել է 10 երեխա:
Ներկայումս որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են Իտալիայի և Մալթայի փրկարար ուժերի մասնակցությամբ: Այս պահին նավի վրայից տարհանվել է 200 մարդ: Նրանց տեղափոխել են Սիցիլիայի հիվանդանոցները:
Ճշտված տեղեկություններով'շուրջ 250 անօրինական ներգաղթյալ տեղափոխող նավը հոկտեմբերի 11-ին խորտակվել էր Սիցիլիայի Լամպեդուզա կղզուց' 100 և Մալթայի 110 կմ հեռավորության վրա' Մալթայի հսկողության տակ գտնվող միջազգային ջրերում: Ներգաղթյալների ազգային պատկանելությունը չի ճշտվել: