Եմենի ծովափնյա շրջանում՝ Ադենի ծոցում, փախստականների նավ է շրջվել, և ավելի քան 42 մարդ զոհվել են: Այս մասին տեղեկացրել է Եմենի Պաշտպանության նախարարությունը:

 

Ինչպես հայտնում են արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Եմենի Շաբուա մարզում: Ենթադրվում է, որ փախստականները աֆրիկյան պետություններից էին: Որոշ աղբյուրների համաձայն, նրանցից 30-ին հաջողվել է փրկվել, և նրանք տեղափոխվել են Շաբուա շրջանի փախստականների ճամբար:

 

Վիճակագրական տվյալների համաձայն, տարեկան տասնյակ հազար աֆրիկացիներ, մեծ մասամբ եթովպացիներ և սոմալիցիներ, իրենց երկրներում բռնությունների և տնտեսական դժվարությունների պատճառով փախուստի են դիմում՝ փորձելով ծովով հասնել Եմեն: