Մարդատար նավ է խորտակվել Մալայզիայից արեւմուտք ընկած շրջանում, 61 մարդ անհայտ կորած է համարվում: Այդ մասին հունիսի 18-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով նավագնացության պետական գործակալությանը:

 

Նշվում է, որ նավը տեղական ժամանակով կեսգիշերին խորտակվել է Բանտինգ քաղաքից մոտավորապես 3 կիլոմետր հեռավորության վրա:

 

Ընդամենը նավի վրա եղել է 97 մարդ, մեծամասամբ՝ ինդոնեզացիներ: Ինչպես հայտարարել է իշխանությունների ներկայացուցիչը, ուղեւորներն, ամենայն հավանակնությամբ, փորձում էին Մալայզիայի տարածք ներթափանցել անօրինական ճանապարհով: Նրանց թվում եղել են կանայք ու երեխաներ:

 

Գործակալությունը երեք նավ է ուղարկել նավաբեկության հետեւանքով տուժածներին եւ զոհերին որոնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: