Չուկոտկայի ափերի մոտ ջրասույզ է եղել հարավկորեական ուռկանանավը, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս ավելի քան 50-ն անհայտ կորել են, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Յոթ հոգու հաջողվել է փրկել:
Փրկվածների թվում են Ռուսաստանի մեկ քաղաքացի, ինչպես նաև Ինդոնեզիայի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի քաղաքացիներ:
Ձկնորսանավում եղել է ավելի քան 60 մարդ: