Հոնկոնգի ափերի մոտ մայիսի 5-ին տասնմեկ նավաստի է անհայտ կորել ծովային վթարի հետևանքով: Այս մասին հաղորդել է Սինհուա գործակալությունը:
«Հոնկոնգի Պո Տոյ կղզու մերձակայքում մայիսի 5-ի առավոտյան անհայտ կորել է անձնակազմի տասնմեկ անդամ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Չինական բեռնատար նավը խորտակվել է այն բանից հետո, երբ առավոտյան ժամը երկուսն անց կեսին բախվել է մեկ այլ բեռնանավի: Ջրում է հայտնվել անձնակազմի 12 անդամ, որոնցից մեկին ավելի ուշ վերցրել է մոտակայքով անցնող ձկնորսական առագաստանավը: