Խարկովում միմյանց են բախվել երկու տրամվայներ: Վթարի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 15 մարդ վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ-ն:

 

 

«Վթարի հետևանքով տուժել է 15 մարդ, այդ թվում' երկու վարորդ: Բոլորին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն», - ասված է հայտարարության մեջ:

 

 

Ըստ նախնական տվյալների, պատահարը տեղի է ունեցել վարորդների սխալի պատճառով: Ներկայումս իրավապահները փորձում են պարզել վթարի մանրամասները: