Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարության համաձայն' Դարյալի կիրճում սողանքի հետևանքով 5 կամ 6 մարդ է կորել: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:
«Ականատեսները վկայում են, որ այստեղ 5-6 մեքենա է եղել, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ 5-6 մարդ է կորել, եթե հաշվի չառնենք, որ այդ մեքենաներում կարող էին նաև ուղևորներ լինել: Ցավոք՝ դա շատ բարդ և ծանր իրավիճակ է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փրկենք այդ մարդկանց կյանքը», -նշել է Վրաստանի նախագահը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, աղետի գոտի հասնելով, դեպքի վերաբերյալ հայտարարություն է արել. «Ես ցանկանում եմ անձամբ ծանոթացնել կիրճում տիրող իրավիճակին: Արտակարգ շտաբ է ստեղծվել, որի աշխատանքը համակարգելու է անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհուրդը: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի աղետի գոտու իրավիճակն առավելագույնս կայունանա»: