Tert.am Ինգրիդ» և «Մանուել» ուժեղ փոթորիկների հետևանքով Մեքսիկայի տարբեր հատվածներում սողանքներ են տեղի ունեցել, ինչի պատճառով 58 մարդ անհետ կորած է համարվում, տեղեկացնում է Газета-ն՝ Fox News-ին հղումով։

 

Մարդկանց մեծ մասը կորել է Ակապուլկո քաղաքից դեպի հյուսիս ընկած լեռներում։ Փրկարարները չեն բացառում, որ սողանքը կարող է երկրի երեսից սրբած լինել մի ամբողջ գյուղ, որը զբաղվել է սուրճի աճեցմամբ։

 

Ներկայում 40-60 զբոսաշարջիկ Ակապուլկոյում սպասում է տարհանման։