Վորոնեժի հոգեբուժարանում բռնկված հրդեհից հետո 17 մարդ անհայտ կորած է համարվում: Այս մասին հաղորդել են տարածաշրջանային ԱԻՆ-ի աշխատակիցները:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել հրդեհի մարման մասին: Հրշեջներին հաջողվել է բավականին արագ հանգցնել կրակը և 55 մարդու տարհանել: Շենքում եղել է 70 մարդ, որոնցից երկուսը մահացել են:

 

Այրվածքներով ու ծխի հետևանքով առաջացած թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել ինը մարդ: