Գլենդելի ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն՝ կորել են հայ կինն ու նրա դուստրը: 65-ամյա Ռինա Առաքելյանն ու աղջիկը՝ 38-ամյա Սաբինա Քարսանը տնից դուրս են եկել փետրվարի 7-ին՝ շան հետ զբոսնելու։ Այդ պահից ի վեր՝ կանանց հետ չի ստացվում կապ հաստատել և անհայտ է նրանց գտնվելու վայրը:
Ինչպես տեղեկացնում են անհետ կորած կանանց հարազատները, նրանք երկուսն էլ հոգեկան շեղումներ ունեն: