Աֆղանստանի հյուսիս - արեւելքի Փանջշերի նահանգում ավելի քան 50 մարդ Է անհայտ կորել ձնահյուսի հետեւանքով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

 

Khaama Press գործակալության տվյալներով՝ զոհերի ստույգ թիվն առայժմ հայտնի չԷ, բայց ենթադրաբար զոհվել Է ավելի քան 20 մարդ, եւս շուրջ 30-ը մնում են ձյան կուտակների տակ: Տասնվեց մարմին արդեն տարահանվել Է կուտակների տակից:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նահանգապետ Աբդուլ Ռահման Քաբրին հայտարարել Է, որ վնասվել Է մի քանի բնակելի տուն: Քաբրին նաեւ հավելել Է, որ զոհվածների թիվը կարող Է աճել: Կատարվում են փրկարարական աշխատանքներ:

 

Փանջշերն Աֆղանստանի երեսունչորս նահանգներից մեկն Է՝ 144,4 հազար բնակչությամբ: Վարչական կենտրոնը Բազարաք քաղաքն Է: Նահանգում են բազավորված ՆԱՏՕ-ի զորքերի հիմնական ուժերն՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: