Ճապոնական լցանավում պայթյուն Է որոտացել երկրի արեւմուտքի Հիմեձի նավահանգստի ջրատարածքում, յոթ մարդ տուժել Է, նավապետը համարվում Է անհայտ կորած: Այդ մասին մայիսի 29-ին հաղորդել Է France-Presse գործակալությունը:

 

Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 9:25-ին (Երեւանի ժամանակով ժամը 2:25-ին) Հոնսյու կղզու մոտ: «Սյոկո-մարու» լցանավը, որի երկարությունն 80 մետր Է եւ ջրատարողությունը՝ 988 տոննա, պայթյունի պահին եղել Է դատարկ, նավի վրա կատարվում Էին մաքրման աշխատանքներ: «Լցանավը մազութը բեռնաթափել Է Հյոգոյի պրեֆեկտուրայի նավահանգիստներից մեկում եւ միջադեպի պահին գործնականում դատարկ Է եղել»,- հայտարարել Է Syoho Shipping ընկերության ներկայացուցիչը, որին պատկանում Է նավը:

 

Նա հայտնել Է, որ անձնակազմի ութ անդամներից յոթը փրկված են, նրանցից չորսը լուրջ այրվածքներ են ստացել եւ արդեն տեղափոխվել են հիվանդանոց: Մնացածներին փրկարարները ցույց են տվել առաջին օգնությունը: Նավապետի ճակատագրին առայժմ անհայտ Է:

 

Ներկայում պատահարի հանգամանքները պարզվում են: Միջադեպից հետո Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանում ընդհատել Է ելույթը, որպեսզի հեռուստատեսությամբ հայտնի ողբերգության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: