Irates.am Երեկ, Ռուսաստանի Տվերի մարզում կորել է մարդատար ուղղաթիռ: Որոնումները ոչ մի արդյունք չեն տվել: Այդ մասին Interfax-ին հաղորդել է մարզի Արտակարգ իրավիճակների ծառայությունը:
«Augusta-119» ուղղաթիռը իրականացնում է թռիչք' Նիժնի Նովգորոդից դեպի Տվերի Մյակինինոյի հրապարակ: Նշանակված ժամին' 14:00-ին, ուղղաթիռը կապի դուրս չի եկել, ազդանաշան չի արձակել:
Ահազանգին արձագանքել են տարածաշրջանի փրկարարները, սակայն ուղղաթիռը գտնել այդպես էլ չի հաջողվել:
Փրկարարները որոնման աշխատանքները կշարունակեն այսօր: