Թուրք սահմանապահները գնդակահարել են սիրիացիների մի ընտանիք, որը փորձում էր անցնել հարևան երկրի տարածք՝ փրկվելով Իդլիբի նահանգում տեղի ունեցող մարտական գործողություններից։ Այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը։
Sky News Arabia-ի տվյալներով՝ «թուրք զինվորականները կրակեն բացել սիրիացիների խմբի վրա, որոնք ցանկանում էին անցնել սահմանը Ջիսչ էշ Շուխուր բնակավայրի մոտ»։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հունիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանվել են մեկ սիրիական ընտանիքի 11 անդամները։ Զոհվածների մեջ կան մի քանի կանայք և երեխաներ։