ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը դադարեցնում է սիրիացի 1,7 միլիոն փախստականներին օգնություն տրամադրել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պատասխանատու Վալերի Ամոսը նշել է, որ ծրագիրը ստիպված 2 ամսով պետք է դադարեցնի պարենի տրամադրումը լրացուցիչ ֆինանսավորման բացակայության պատճառով: Մտավախություն կա, որ դրա հետևանքով հնարավոր է սով սկսվի: Ծրագիրը շարունակելու համար դեկտեմբերին անհրաժեշտ է 64 միլիոն դոլար:

 

Ավելի վաղ՝ սեպտեմբերին տեղեկություններ էին ստացվել, որ ծրագիրը կսահմանափակի սիրիացի փախստականների օգնությունը ֆինանսական խնդիրների պատճառով:

 

Համաձայն վիճակագրական տվյալների՝ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը կազմել է 1 միլիոն 140 հազար, Թուրքիայում՝ մոտ 1 միլիոն, Հորդանանում շուրջ 608 հազար: