Հայաստանում համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես՝ մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը, առկախվել է:
Տարածքային կառավարման և զարգացման ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերին նվիրված մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Դրական գնահատելով խոշորացման ծրագիրը՝ նախարարը նշեց, որ դա համայնքներին հնարավորություն է ընձեռում ավելի շատ ֆինանսական միջոցներ գեներացնել: «Հանրապետությունում կան փոքր և միջին համայնքներ, որոնք հնարավորություն չեն ունեցել իրենց միջոցներով անգամ փոքրիկ խնդիր լուծել համայնքներում: Ես խոշորացմանը վերաբերվում եմ դրական, բայց շփվելով բնակիչների հետ՝ կարող եմ արձանագրել, որ դրա դրական կողմերի մասին բնակչությանը պատշաճ չի զեկուցվել, և, հետևաբար, Հայաստանում չեն կարող այնպիսի խոշորացումներ լինել, որոք չեն բխում համայնքի շահերից կամ համայնքում ապրող բնակիչների ցանկությունից»,-ասաց նախարար Պապիկյանը:
Նա խոստացավ, որ խորհրդարանական ընտրություններից հետո հարցը նորից օրակարգ կգա: