Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համայնքների խոշորացման դեմ պայքարող Տավուշի մարզի գյուղացիները կոչով դիմել էին Մարդու իրավունքների պաշպանին` պարզելու, թե ինչքանով է խոշորացման ծրագիրը համապատասխանում սահմանադրությանը և չի ոտնահարում գյուղացիների իրավունքները:

 

Նրանք արդեն ստորագրահավաք են կազմակերպում' Սերժ Սարգսյանին դիմելու համար, որպեսզի կասեցվի իրենց համար անընդունելի ծրագիրը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՄԻՊ խոսնակ Զոհրաբ եգանյանն ասաց, որ աշխատակազմի համապատասխան մասնագետներն ուսումնասիրում են քաղաքացիների կողմից բարձրացված հարցը:

 

Նշենք նաև, որ համայնքների բնակիչները խնդրին բավականին լուրջ են տրամադրված և իրենց պահանջը չկատարելու դեպքում կդիմեն ամենակտրուկ քայլերի: