Թուրքիայի Մարաշ քաղաքի բնակիչները սիրիացի փախստականների դեմ բողոքի ակցիա են անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, քաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարները կառավարությունից պահանջել են երկրից վռնդել սիրիացի փախստականներին:
Մինչեւ երեկո շարունակված բողոքի ակցիան, չնայած ոստիկանության միջամտությանը, չի ցրվել: Լարվածությունը կանխելու համար ոստիկանությունը ջրաշիթեր է կիրառել: Ակցիայի վայր լրացուցիչ ռազմական ուժ է ուղարկվել: Ակցիայի ընթացքում տեղացիները ջարդեր եւ հրդեհել են սիրիացի փախստականներին պատկանող բազմաթիվ առեւտրային եւ սպասարկման օբյեկտներ: Ոստիկանությունը ձերբակալել է ընդամենը ակցիայի երկու մասնակցի:
Հետաքրքիր է, որ սիրիացի փախստականներին Թուրքիայից վռնդելու պահանջով ակցիային մասնակցել են նաեւ այդ երկրում բնակվող ադրբեջանցիները, որոնք ցույցի ժամանակ պարզել են Ադրբեջանի դրոշը: