Ստամբուլում կիրակի օրը հավաքվել են հարյուրավոր ցուցարարներ՝ պահանջելով Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

 

 

Նրանք պաստառներ են պարզել, որոնց վրա գրված է եղել. «Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է դարձյալ բացվի որպես մզկիթ», եղել են նաև իսլամիստական կարգախոսներ:

 

 

Բողոքի ակցիան կազմակերպել են Թուրքիայում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ:

 

 

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 6-րդ դարում:

 

 

Կոստանդնուպոլսի անկումից հետո այն 1453 թվականին մզկիթի է վերածվել, սակայն ավելի ուշ սկսել է գործել որպես թանգարան:

 

 

Տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է: