Պատերազմի ընթացքում կարող են ոչնչացվել նույնիսկ առավել ժամանակակից ավիացիոն միջոցները, հատուկ նշանակության ուժերը կարող որոգայթն ընկնել, իսկ լավ վերահսկվող և պաշտպանված ռազմաօդային և բանակային բազաները կարող են ենթարկվել հրետանային ռմբակոծությունների և զգալի վնաս կրել, գրում է Stratfor-ը:
Նման մի բան տեղի ունեցավ կենտրոնական Սիրիայում կառավարական զորքերի ռազմավարական ավիաբազայի վրա հարձակման ժամանակ, որի համար պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»:
AllSource Analysis հետ համագործակցությամբ Stratfor-ի կողմից ստացված արբանյակային լուսանկարները հաստատում են, որ Т4 ավիաբազան լուրջ վնաս է կրել ԻԼԻՊ-ի հրետանու հարվածների հետևանքով: Մասնավորապես, պարզվում է, որ ոչնչացվել է Ми-24 չորս ռուսական ուղղաթիռ: