Այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել Քաղցրաշենի բնակիչները, ովքեր պահանջում էին վարչապետի հետ հանդիպում։
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ գյուղացիներից մեծ քանակությամբ խաղող է մթերվել, բայց դեռևս գումարները չեն վճարվել։
Գյուղացիները բողոքում էին, որ մթերող գործարանի տիրոջն իրենք անգամ չեն էլ տեսնում, իսկ նախարարությունից անընդհատ էսօր-էգուց են ասում, բայց շարունակում են խաբել։ Գյուղացիներն այժմ մի դրության մեջ են հայտնվել, որից դուրս գալն անհնար է՝ առանց լուրջ միջամտության, ապրելու միջոց չունեն, քանի որ եկամտի հիմնական աղբյուրը խաղողագործությունն է, ինչն էլ, փաստորեն, շահութաբեր չէ։
«Հերիք չէ ուշացումներով են վճարումները կատարում, մի բան էլ շատ ցածր գնով են մթերում, մի զուգարանի թուղթն արժե 50 դրամ, իսկ մեր խաղողի կիլոն 30, էդ ցածր գնով մթերում են, մի հատ էլ չեն տալիս մեր փողերը»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։
Տեսանյութը՝ մի փոքր ուշ