Ուկրաինացի նախկին լրագրող Յուրի Կոտը մի քանի անգամ հարվածել է ուկրաինացի քաղաքագետ Վյաչեսլավ Կովտունին՝ ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության «Պրոցես» հաղորդաշարի նկարահանման ընթացքում, հաղորդում է տեղեկացնում է korrespondent.net-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Յուրի Կոտի ելույթի ժամանակ։ Նա պատմել է Ուկրաինայում բնակվող 17-ամյա որդու և նրա ընկերների մասին, որոնք «ծայրահեղական գաղափարախոսություն չունեն»։
Այդ ժամանակ Կովտունն ասել է. «Մենք կիմանանք, թե դա ինչ որդի է»։ Դրանից հետո Կոտը մոտեցել է նրան ու մի քանի անգամ հարվածել։
Հաղորդավարներն անմիջապես դադարեցրել են բախումն ու Կովտունին ու Կոտին խնդրել են լքել նկարահանման հրապարակը՝ հայտարարելով, որ ձեռնամարտը հաղորդման ընթացքում անթույլատրելի է։
Դրանից հետո Կովտունը ոստիկանություն է կանչել։