Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' մայիսի 27-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 36-ը:

 

 

Բացահայտվել է գողության' 23, խարդախության' 5, յուրացման, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության եւ կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 2 դեպք։

 

 

 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 44-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: