ՈւԵՖԱ-ն դեկտեմբերին նիստ կանացկացնի Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխության վերաբերյալ:
Փոփոխությունների մասին տեղեկությունը հաստատել է նաև կառույցի գործադիր տնօրեն Ջորջիո Մարկետին:
Ակնկալվում է, որ 2018/19 մրցաշրջանից ակումբների թիվը 32-ից կկրճատվի մինչև 16: Դրա փոխարեն կավելանա որակավորման փուլերի քանակը: Այս մասին տեղեկացնում է Washington Times-ը:
Սա պայմանավորված է առաջատար ակումբների ցանկությամբ, որոնք ցանկանում են բարձրացնել մրցաշարի խաղերի հեռուստահեռարձակման վաճառքի եկամուտները, քանի որ խբային փուլում կան խաղեր, որոնք մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում հեռուստադիտողների համար:
Փոփոխությունների մասին որոշումը կկայացվի ՈւԵՖԱ-ի նախագահական ընտրություններից հետո (սեպտեմբերի 14) և մինչև դեկտեմբեր ամիսը, երբ սկսվում է մրցաշարի ցուցադրման իրավունքի վաճառքը: