Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս ամռանը կարող է միանալ «Արքայական ակումբին»: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մադրիդյան թիմը հետքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:

As-ի տեղեկությունների համաձայն՝ Զիդանի թիմը 27-ամյա ֆուտբոլիստի հետ արդեն համաձայնության է եկել: Լևանդովսկին իր գործակալի հետ մեկնել է Մադրիդ, որտեղ բանակցել է մադրդցիների գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հետ: