ԻԼԻՊ-ի հրամանատարները դաժանորեն են վարվում իրենց զինյալների հետ'փորձելով նրանց շարքերում լրտեսներ գտնել: Ինչպես գրում է The Dailymail պարբերականը, մարդասպաններն արդեն ոչնչացրել են իրենց 38 համախոհներին'նրանց տեղավորելով ազոտական թթվով տակառների մեջ:
Զինյալների առաջնորդները կարծում են, որ անօդաչուներով հարձակումների համար ամերիկացիներն օգտագործում են խմբավորման բարձրաստիճան անդամների մասին տեղեկատվություն, որը ստացել են ահաբեկիչների շարքերում գտնվող լրտեսներից:
Նշվում է, որ մարդասպանների վախը' տեղեկատվության արտահոսքի հետ կապված, արդեն վերածվել է պարանոյայի: Նույնիսկ հասարակ բջջային հեռախոսը կարող է նրանց մոտ կասկած առաջացնել: