fcshirak.am «Շիրակը» մինչև Եվրոպա լիգայի հանդիպումների ավարտը երկարաձգել է պայմանագիրը սերբ կիսապաշտպան Նեմանյա Ստոշկովիչ հետ։ Նախորդ պայմանագիրն ավարտվում էր մայիսի 31-ին։

Սերբ խաղացողն արդեն միացել է թիմին, որը մարզումները վերսկսել է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում։

Հիշեցնենք, որ Ստոշկովիչը «Շիրակին» էր միացել այս տարվա փետրվարից։ «Շիրակի» կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։