Գերմանիայում Թուրքիայի դեսպանության հավատարմատարը կանչվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն' վերջին օրերի իրադարաձությունների և Բունդեսթագում հայկական բանաձևի քվեարկության շուրջ արձագանքները քննարկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

 

 

«Քննարկման ժամանակ խոսքը գնացել է Գերմանիայի ու Թուրքիայի միջև ավանդական սերտ և վստահելի հարաբերությունների մասին և ընդգծվել, որ գերմանացի պատգամավորների մասին վերջին հայտարարությունները չեն համապատասխանում դրան և ընկալվում են անհասկանալիորեն»,- տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

 

 

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի հասկանում թուրքական կողմի մեղադրանքները Բունդեսթագի նկատմամբ, որի պատգամավորներն ընտրվել են ժողովրդի կողմից: Մերկելի կարծիքով' Թուրքիան պետք է ուղիղ բանակցություններ սկսի Հայաստանի հետ:

 

 

Հունիսի 2-ին Բունդեսթագն ընդունել էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, որին դեմ և ձեռնպահ էին քվեարկել մեկական պատգամկավոր: