ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Մելքոնյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը' որոշում եմ.
Դավիթ Մելքոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: