Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ակնկալում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրեն վերապահված լիազորություններով կդնի Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ անելու հարցը՝ Թուրքիայի նախագահին ուղղված խայտառակ նամակի համար: Ազգային ժողովի նիստի ընթացքում Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ Աթեշյանի արարքն ազգային, պետական դավաճանություն է , որից պետք է անհապաղ հետևություններ արվեն: «Սա պետական ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից: Մենք ակնկալում ենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն իրեն վերապահված լիազորություններով դնի Արամ Աթեշյանին կարգալույց անելու հարցը: Ե րեկ երեկոյան ինձ այս հարցով դիմել են Թուրքիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ»,-  նշեց պատգամավորը:

 

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ սա պետք է լինի համայն հայության խնդիրը: «Որովհետև նման անբարո, խայտառակ նամակ, որը հղել է արքեպիսկոպոսը Թուրքիայի նախագահին: Դա մեր բոլորի ամոթն է և դրանից պիտի արվեն շատ արագ հետևություններ: