ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Նախնական քննության տվյալներով՝ նորածնի առքն ու վաճառքն իրականացվել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, ինչը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 8-ին ձերբակալվել են Երևանի N բժշկական կենտրոնի բժշկուհի Կարինե Անտոնյանն ու բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը:

 

Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ դեպքին մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: