ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ՝ Երկրապահի պատվիրակությունները շարունակաբար հերթապահություն են իրականացնում սահմանամերձ զորամասերում, լինում են մարտական հենակետերում' հայ դիրքապահի կողքին: Առաջարկվող տեսանյութը պատմում է դեպի Արցախի մարտական հենակետեր հերթական այցելության մասին:

 

Ի դեպ, արդեն իսկ ձևավորվում է ԵԿՄ զորամիավորում' ջոկերով, դասակներով, վաշտերով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրատապ արձագանքի ադրբեջանական հնարավոր ամեն մի սադրանքի: