Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան «Соловьёв LIVE» ալիքի ուղիղ եթերում հայտարարել է, որ Ղարաբաղը պատմականորեն պատկանում է հայ ժողովրդին:
«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը եղել Ադրբեջանի տարածք: Ղարաբաղի խանությունը ժամանակին մտել է Ռուսական կայրսրության կազմի մեջ, այլ ոչ թե Ադրբեջանի: Խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, ոչ թե շրջանների: Այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր: Կարող եք ձեր հեքիաթները, օրինակ, ալբանացիների մասին, պատմել ում ուզում եք: Միևնույնն է, ոչինչ չեք փոխի: Այնտեղ հայկական խաչերն են, հայկական շիրիմներ, հայկական եկեղեցի: Դա պատմությունն է»,-ասել է Սոլովյովը և հավելել՝ մի՞թե ինքնավար մարզերը ինքնորոշման իրավունք չունեն:
Մանրամասները՝ տեսանյութում