Երևանի Կասյան փողոցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ բացվեց գյուղատնտեսական տոնավաճառ:
«Արդեն վեցերորդ տարին է, որ այստեղ բացվում գյուղատնտեսական տոնավաճառ: Կարելի ասել' այս առևտրի մշակույթը կայացել է: Հասնելու ենք նրան, որ գյուղացին այստեղ կարողանա նաև վաճառել մսամթերք ու կաթնամթերք»,- ասաց Սերգո Կարապետյանը: Խոսելով գյուղատնտեսական տոնավաճառներում մթերքների բարձր գների մասին՝ նա ասաց, որ այդ գինը ոչ մեկը չի սահմանել և դա կարգավորում են վաճառողն ու գնորդը:
Տարոն Մարգարյանն իր հերթին նշեց, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է բոլոր վարչական շրջաններում տարածքներ տրամադրել տոնավաճառների համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի: