Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:30, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ներկա կգտնվեն Հյուսիսային պողոտայում սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվող «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն այս անգամ նվիրված է լինելու Երևանի 2800-ամյակին: