Հյուսիսային պողոտայում ավանդական ցուցահանդես–տոնավաճառ է մեկնարկել' այս անգամ նվիրված Սուրբ Հարության' Զատկի տոնին: Սփյուռքի նախարարության և սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող տոնավաճառները եւս մեկ հնարավորություն Է տալիս Հայաստանում հաստատված սիրիահայերին' հանրությանը ներկայանալ սեփական արտադրանքով:

 

Քիրազյանները մեկ տարուց ավելի են Հայաստանում: Ցուցահանդեսին ներկայացել են սիրիական համեմունքների տաղավարով: Տոնավաճառի մշտական հյուրը սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն է: Նա Քիրազյանների տաղավարում արևելյան համեմունք գնեց:

 

Հրանուշ Հակոբյանի խոսքով' նման միջոցառումները նպաստում են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Ըստ նախարարի, սիրիահայերը հատկապես սննդի ոլորտում նորություն բերեցին: Սիրական խոհանոցը սիրելի է նաեւ Սփյուռիքի նախարարության համար: Ընդմիջումներին մշտապես են օգտվում' ոչ միայն քաղցը հագեցնելու, այլեւ սիրիահայերին աջակցելու համար:

 

Ձեռագործից մինչեւ զատկական հուշանվերներ, զարդարանքներ ու սիրիական խոհանոց: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված են ամենատարբեր առարկաներ ու պարագաներ' տարբեր ճաշակի ու նախընտրության տեր մարդկանց համար: