«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Դամասկոսի հարավում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

 

 

«Իսլամական պետության» զինյալները հայտարարել են, որ պատասխանատու են երկու պայթյունի համար: Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, երկրորդ պայթյունն իրականացվել է պայթուցիկ սարքի գործադրմամբ: Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն' երկու պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ, 16-ը վիրավորվել է: