Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուշադիր հետևում է ՌԴ-ի սահմանների մոտ զորքերի խմբավորումների շարժմանը: Այս մասին հայտնում է ren.tv-ն:

 

«Մեր պաշտպանական գերատեսչությունը և համապատասխան ծառայությունները պատշաճ կերպով հետևում են մեր սահմանների մոտ օտար պետությունների զինված ուժերի տեղակայման փոփոխություններին, և, իհարկե, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ իրենց գործառույթներն իրականացնելու համար, այն է՝ պաշտպանել Ռուսաստանի շահերն ու անվտանգություն ապահովել», - ասել է Պեսկովը:

 

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Արևելյան Եվրոպայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Անակոնդա-2016» զորավարժությունները, որոնք կշարունակվեն մինչև հունիսի 22-ը: